«Հեքիաթ կա, որ արևը պետք է ծագի
արևելքից ու մայր մտնի արևմուտքից, գետերը պետք է հոսեն... ԱԺ նիստերը տարվա սկզբից
արդեն կան ժամանակացույցով, ու եթե հիմա իրենք ասեն, թե խորհրդի նիստ պահանջեցինք,
ու եղավ, դա ես չեմ հասկանում»: Այս մասին ասաց Ազգային
ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով
Բագրատ Գալստանյանի հայտարարությանը, որ այսօր ԱԺ-ում պետք է լինի խորհրդի նիստ, որպեսզի
վաղը արտահերթ նիստ գումարվի Կառավարության հրաժարականի պահանջով։
Առուշանյանը նշեց. «Երբ շարժման
մասնակիցները վիրավորում են ոստիկաններին, դրանով իրենք վիրավորում են նաև պետությանը,
որովհետև ինքը իր վրա ունի ՀՀ ոստիկանության զինանշանը, ՀՀ դրոշը, այդ ոստիկանը ներկայացնում
է պետությունը, ու անթույլատրելի է վիրավորել ոստիկաններին թե որպես ֆիզիկական անհատ
անձ, թե որպես պետության ներկայացուցիչ»։
Առուշանյանը, անդրադառնալով հնարավոր
բախումներ լինել-չլինելուն, ասաց. «Անընդհատ՝ 6 տարի նուն բանի մասին են խոսում։ Հիմա էլ հերթական
թեժացումն է, օրակարգ է ստեղծվել, ու դրա շուրջ թեժացումներ են խոստացվել, բայց այդ
օրակարգը այլևս չկա, քանի որ այդ հատվածներում սահմանազատումը ավարտվել է, ու վարչապետը
այդ բոլոր հարցերը քննարկել է բնակիչների հետ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան